00:00:00

Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում. տուժածներ չկան

01:55, 02 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 02:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փոքր Մասրիկ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում են կուտակած անասնակեր (մոտ 1000 հակ) և DT մակնիշի թրթուրավոր տրակտոր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:45-ին, մարվել՝ 11:35-ին: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր