00:00:00

Կրակոցներ Էջմիածնի քաղաքապետարանի մոտ

15:52, 01 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Արմավիրի մարզում, օգոստոսի 31-ին, ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատի քաղաքապետարանի մոտ կրակոցներ են հնչել։ Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող նախկին կինոյի շենքի դիմաց անհայտ անձնանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբեվել են դեռեւս չպարզված զենքից արձակված 7.62 մմ տրամաչափի պարկուճներ, ռետինե մահակներ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Աղբյուրի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Երեւանի բնակիչ 43-ամյա Ռոլանդ Ա.-ին, ով բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է իրավապահներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր