00:00:00

Շիրակում «ՈՒԱԶ»-ը բախվել է արգելապատնեշին եւ հայտնվել ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

00:14, 01 սեպտեմբեր 2018 Պատահարներ

Շիրակի մարզում, այսօր՝ օգոստոսի 31-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:45-ի սահմաններում 61-ամյա Բագրատ Շ.-ն իր վարած УАЗ 3962 մակնիշի 35 MP 277 համարանիշի ավտոմեքենայով Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, մի քանի մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր, վարորդի համագյուղացի, 70-ամյա Հարություն Հարեյանը տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր