00:00:00

Մասիս-Նուբարաշեն ճանապարհին «Օպել»-ը բախվել է էլեկտրական սյանը եւ շրջվել առվի մեջ. կան վիրավորներ

17:37, 31 օգոստոս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 07:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և կողաշրջվել առվի մեջ: Վարորդը և ուղևոր՝ Ա. Ա.-ն (ծնված 2000 թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր