00:00:00

28-ամյա կին են սպանել Շենգավիթում․ կա ձերբակալված (տեսանյութ)

16:20, 31 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 17.35-ին, շտապօգնության 6-րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կանչով Արարատյան փողոցի թիվ 77 տուն մեկնած խումբը բնակարանում հայտնաբերել է կնոջ դի։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, քննչական կոմիտեի աշխատակիցներն ու այլ իրավապահ կառույցների ներկայացուցիչներ պարզել են ինքնությունը։ 28-ամյա կնոջը, որը նշված տանը վարձով էր ապրում, սպանել էին։ Դին ենթարկվեց դատաբժշկական զննության։ Մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վերքեր կային։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նույն օրը Երևանի Թումանյան փողոցում ոստիկանության ծառայողները հայտնաբերել և կասկածանքով բերման են ենթարկել Աբովյան քաղաքում ապրող 38-ամյա մի տղամարդու, որը նախաքննական մարմնի որոշմամբ ձերբակալվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Դեպքի և բացահայտման մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։ https://www.youtube.com/watch?v=lDRWq1t_6GA

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր