00:00:00

Խոշոր վթար Լոռիում. 22-ամյա վարորդը, ով ՊՆ ծառայող էր, տեղում մահացել է. եւս 2 զինծառայող հոսպիտալացվել է

15:48, 31 օգոստոս 2018 Պատահարներ

Լոռու մարզում, այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:00-ի սահմաններում 22-ամյա Դավիթ Գալստյանը իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի 34 VC 006 համարանիշի ավտոմեքենայով Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորներ 23-ամյա Գառնիկ Մ.-ն եւ 22-ամյա Վաղարշակ Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Պարզվել է, որ մահացածն ու վիրավորները ծառայում են ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում, ինչի համար էլ դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՊՆ Վանաձորի Ռազմական ոստիկանության օպերատիվ խումբը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր