00:00:00

Վանաձորում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածները հոսպիտալացվել են

00:34, 31 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 30-ին, ժամը 12:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ,  ավտոմեքենաներից մեկից առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Lexus GX 470» (վարորդը՝ Ա. Բ., ծնված 1973 թ.) և «Opel Astra G» (վարորդը՝ Ս., ծնված 1988 թ.) մակնիշերի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենաների վարորդները և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Վ. (ծնված 1945 թ.) և Ա. (ծնված 2000 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր