00:00:00

Արշակունյաց պողոտայում «Toyota Corolla»-ն կողաշրջվել է

14:14, 30 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 29-ին՝ ժամը 21:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող Կոմիտասի անվան զբոսայգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի (վարորդը՝ Ս. Բ., ծնված 1991 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ուղղել ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցների ժամանելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր