00:00:00

Ոսկեհասկում բռնկված հրդեհը մեկուսացվել է

01:47, 30 օգոստոս 2018 Պատահարներ

 Օգոստոսի 29-ին, ժամը 12:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 10-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկեհասկ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է չշահագործվող «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենայի բեռնաթափքին բարձած անասնակերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 15:24-ին: Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ 53» մակնիշի չշահագործվող ավտոմեքենան, բեռնաթափքին բարձած անասնակերը (մոտ 145 հակ), խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ) և խոհանոցի պատուհանը՝ (մոտ 0.5 քմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր