00:00:00

Հրդեհ Երեւան-Երասխ ավտոճանապարհին. այրվել է 12 ավտոմեքենայի կմախք

23:17, 29 օգոստոս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 15:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի կամրջի մոտակայքում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ եւ խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:02-ին, մարվել` 16:16-ին: Այրվել է մոտ 700 քմ խոտածածկույթ, 12 չշահագործվող ավտոմեքենայի կմախք եւ ջերմահարվել 7 խաղողի վազ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր