00:00:00

Ողբերգական վթար Արմավիրում. ընտանիքի հայրն ու 3 որդիները մահացել են

03:39, 29 օգոստոս 2018 Պատահարներ

Արմավիրի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 28-ին ժամը 20։30-ի սահմաններում Քարակերտ գյուղից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածում բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի 34 ZP 846 համարանիշի ավտոմեքենան եւ վրացական համարանիշներով Iveco մակնիշի բեռնատարը։ Այս մասին տեղեկանում ենք  shamshyan.com-ից: Վթարի հետեւանքով 2 հոգի տեղում մահացել են, եւս 2-ը մահացել են Արմավիրի բժշկական կենտրոնում: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր .օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ մահացածների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդիներ են. տղաները 7, 9 եւ 15 տարեկան էին։ Նրանք Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչներ էին՝ 42-ամյա Մարատ Արսենյանը եւ 15-ամյա Արթուր, 14-ամյա Վահան եւ 7-ամյա Արգիշտի Արսենյանները։ Պարզվել է, որ «07»-ը, մինչեւ վրացական համարանիշներով բեռնատարի հետնամասին մխրճվելը, բախվել է Աշտարակի քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Հակոբ Բունիաթյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PV 193 համարանիշի ավտոմեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր