00:00:00

Ռուսաստանում վթարի հետեւանքով ՀՀ երկու քաղաքացի է մահացել

20:06, 27 օգոստոս 2018 Պատահարներ

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Կալմիկիայի Հանրապետության «Կասպյան» ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով Հայաստանի երկու քաղաքացի է զոհվել։ Ինչպես հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության Կալմիկիայի Հանրապետության գծով վարչության մամուլի ծառայությունից, ՃՏՊ-ն տեղի է ունեցել ավտոճանապարհի 250-րդ կիլոմետրի վրա՝ առավոտյան ժամը 5-ի սահմաններում։ Ստացած վնասվածքներից «Սուբարու» ավտոմեքենայի երկու հայ ուղևորները տեղում մահացել են։ Մեքենայի վարորդը և ևս երկու ուղևոր, որոնք նույնպես Հայաստանի քաղաքացիներ են, տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ Նախնական վարկածի համաձայն՝ «Սուբարու»-ի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր