00:00:00

Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը ոստիկանության աշխատակից էր

18:08, 27 օգոստոս 2018 Պատահարներ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ օգոստոսի 26-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում «Ռիցար» ռեստորանային համալիրի մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Երևանի քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի բնակիչ, 26-ամյա Գնել Նասլյանն էր, ով աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Արաբկիրի վարչության քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ քննիչի հանձնարարականով Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ավտոմեքենայի զննության ժամանակ այնտեղ հայտնաբերվել է մահացծի անվամբ ծառայողական հաշվեցուցակային «Մակարով» տեսակի ատրճանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Նասլյանը ամուսնացած չէր, տան մինուճար տղան էր և բնութագրվում էր դրական: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 26-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ Ռիցար ռեստորանային համալիրի մոտ, ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր էր ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատը և թիվ 15 փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկներով: Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկազ Մաթևոսյանի և Դավիթ Ավագյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, հերթապահ բժշկի գլխավորությամբ: Պարզվել էր, որ Mersedes մակնիշի 01 GN 002 համարանիշի ավտոմեքենան վարած, դեռևս չպարզված վարորդը բախվել է բաժանարար բետոնե արգելապատնեշին, այնուհետ դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Բախման արդյունքում ծառը տապալվել էր, իսկ ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել: Հրշեջները մարելով ավտոմեքենայում առաջացած կրակը, այնտեղ՝ վարորդի նստատեղին հայտնաբերել էին տղամարդու կիսամոխրացած դի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր