00:00:00

Ողբերգական վրաերթ Էջմիածնում. 39-ամյա կինը մահացել է

15:46, 26 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 25-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 22։30-ի սահմաններում Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Վահե Մղդսյանը իր վարած BMW մակնիշի 35 KC 840 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Էջմիածին քաղաքի Մեխակյան փողոցի բնակիչներ, 71-ամյա Էտերիա Կարապետյանին և 39-ամյա Ալինա Նազարյանին։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածներից Է. Կարապետյանը տեղափոխվի Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ Ա. Նազարյանն արդեն մահացած վիճակում տեղափոխվել է նույն բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր