00:00:00

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. տուժածները տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն

01:22, 26 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 25-ին, ժամը 18:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Թեժ Լեռ» հանգստյան գոտու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 5-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1984թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով՝ հայտնվել ձորակում. վարորդը և ուղևորն արգելափակվել են ավտոմեքենայի մեջ: Փրկարարները Ս. Հ.-ին և ուղևորին (տվյալները չի հաջողվել պարզել) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր