00:00:00

Գորիս-Խնձորեսկ ճանապարհին մեքենա է այրվել. Վարորդն ու 4 ուղեւորները հասցրել են դուրս գալ

14:33, 25 օգոստոս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 24-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին՝ «Շորին ձոր» կոչվող տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:13-ին, մարվել՝ 23:18-ին: Այրվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Գ. Հ. եւ 4 ուղեւոր) շարժիչի հատվածը եւ սրահը՝ ամբողջությամբ: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր