00:00:00

Տուխելը հայտարարել է, որ Բուֆոնը չի մասնակցի ՊՍԺ-ի առաջիկա երկու խաղերին

02:12, 25 օգոստոս 2018 Սպորտ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը հայտարարել է, որ դարպասապահ Ալֆոնս Արեոլան կլինի թիմի հիմնական դարպասապահն առաջիկա երկու խաղերում: «Ալֆոնսը կլինի մեր հիմնական դարպասապահը «Անժեի» և «Նիմի» դեմ խաղերում: Հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Կարծում ենք, որ դա Արեոլայի համար լավ կլինի, քանի որ վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել մայիսին: Ջիջին 3 հրաշալի հանդիպում է անցկացրել: Ինձ դուր չի գալիս նրան պահեստայինների նստարանին թողնելը: Ամեն դեպքում, հիմա շատ կարևոր է, որ խաղա նաև Ալֆոնսը»,- Տուխելի խոսքն է մեջբերում «Goal»-ը: Ներկա պահին ՊՍԺ-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Փարիզյան ակումբն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի վաղը` օգոստոսի 25-ին, մրցելով «Անժեի» հետ: 4-րդ տուրում Տուխելի գլխավորած թիմը կմրցի «Նիմի» հետ (սեպտեմբերի 1):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր