00:00:00

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին մեքենան շրջվել է. ուղևորը հոսպիտալացվել է

00:56, 25 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոտոսի 24-ին, ժամը 15:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին մեքենա է շրջվել. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ 8-րդ կմ-ին «Mercedes C class» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել (վարորդը` Ա. Բ., 1989 թ.): Պատահարի հետևանքով ուղևորը՝ Է. Մ.-ն հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են մեքենան և փակել գազաբալոնը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր