00:00:00

28-ամյա քաղաքացին ածելիով վնասել է դաստակները

14:07, 24 օգոստոս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 03:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում քաղաքացին փորձում է ածելիով վնասել դաստակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են դաստակները վնասված Ս. Ս.-ին (1990թ.), ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ս. Ս.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր