00:00:00

Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

03:40, 24 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 23-ին, ժամը 11:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 196 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի և Մասիս փողոցի խաչմերուկում բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Վ. Ջ., ծնված 1984թ.) և «KamAZ» մակնիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Վ. Ջ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր