Ինչպես նշվում է, միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 00.00-ին Դոնյա-Յաբլանիցա երկաթուղային կայարանի հարեւանությամբ: Այնտեղ տեղի է ունեցել Մոստարայից ժամանող 18 վագոնով բեռնատար գնացքի բախումը Սարաեւոյից ժամանող գնացքի հետ, որի կազմում 36 վագոն կար:
«Վթարի հետեւանքով զոհվել են գնացքներում գտնվող 1969 եւ 1971 թվականներին ծնված Սարաեւոյի բնակիչները, Սարաեւոյի՝ 1983 թվականին ծնված բնակիչը ծանր վնասվածքներ է ստացել»,- նշվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ գնացքների աշխատանքն այժմ վերականգնվում է: