00:00:00

ՃՏՊ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ

02:21, 23 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 22-ին, ժամը 16:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա: Պատահարի հետևանքով մեքենաներից մեկը կողաշրջվել է, իսկ վարորդները՝ Դ. Խ.-ն, (1976թ.) և Ս. Մ.-ն (1973թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ս. Մ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ Դ. Խ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և հատուկ տեխնիկայի միջոցով ուղղել շրջված ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր