00:00:00

Մալթայի ափերի մոտ 100 ներգաղթյալի են փրկել

02:10, 23 օգոստոս 2018 Պատահարներ

Մալթայի զինված ուժերի նավը 100 ներգաղթյալի է փրկել, որոնք ափից 125 կմ հեռավորությամբ նավարկելիս են եղել կործանվող նավակով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով երկրի զինված ուժերի մամլո հաղորդագրությունը: «Այս առավոտ Մալթայի փրկարար համակարգող կենտրոնը հաղորդագրություն է ստացել Մալթայի ափերից հարավ գտնվող նավի վրա առաջացած խնդիրների մասին», - ասվում է մամլո հաղորդագրության մեջ: Հաղորդագրությանն արձագանքելով՝ զինված ուժերը նավ են ուղարկել օգնության: Նավում գտնվող 100 ներգաղթյալին էլ հաջողվել է փրկել: Բացի այդ նշվում է, որ նրանց նավում երկու մարդու մարմին է հայտնաբերվել: Անցյալ շաբաթ իտալական առափնյա ծառայության նավը 177 ներգաղթյալի է փրկել Միջերկրական ծովում, որոնք նավարկելի ես եղել ռետինե նավակով: Այժմ նրանց փրկող նավը գտնվում է Սիցիլիայի Կատանիա քաղաքում՝ սպասելով Հռոմի պատասխանին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր