00:00:00

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 22–ամյա վարորդը BMW-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է քարերի վրա. կան վիրավորներ

19:58, 22 օգոստոս 2018 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 22-ամյա Հենրիկ Թադևոսյանը իր վարած BMW մակնիշի 35 TD 219 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա, գրում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Հ. Թադևոսյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 23-ամյա Արման Մեսրոպյանը և 24-ամյա Նարեկ Մկրտչյանը մարմնական վնասծաքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր