00:00:00

Օգոստոսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք

17:30, 22 օգոստոս 2018 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 10, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 7-ական, թմրամիջոցի հայտնաբերման 3, յուրացման կամ վատնման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման և կաշառակերության 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, մաքսանենգության, խուլիգանության, թմրանյութերին կամ հոգեներգործուն նյութերին հակելու, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքային շահագործման և թրաֆիքինգի, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու, առողջությանը ծանր վնասվածք հասցնելու սպառնալիքի, ծնողին երեխայից ապօրինի զրկելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու 1-ական դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 27 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր