00:00:00

Չինաստանում ՃՏՊ-ի հետևանքով 8 մարդ է մահացել

00:13, 22 օգոստոս 2018 Պատահարներ

Չինաստանի Յունան նահանգում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ութ և լուրջ վնասվածքներ ստացել մեկ մարդ: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը: Աղբյուրի հաղորդմամբ՝ օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը մեքենան շուռ է եկել ու ընկել ժայռից: Երկու մարդ մահացել է տեղում, ևս վեցը մահացել են ավելի ուշ՝ հիվանդանոցում: Ոստիկանության աշխատակիցները նշել են, որ միջադեպի պատճառն ուսումնասիրվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր