00:00:00

Արարատի մարզում գտնվող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել. կա զոհ

22:57, 21 օգոստոս 2018 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Լանջառ գյուղի վարչական տարածքում գտնվող Սուրբ Կարապետ վանքի հարևանությամբ գտնվող «Ժնջռլու» կոչվող չգործող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացի է մնացել։ Shamshyan.com-ի, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արարատի ոստիկանապետ Վահան Ազգաշյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդու քննչական բաժնի խումբը՝ քննիչ Արամ Պողոսյանի գլխավորությամբ։ Մինչ ոստիկանների ու քննիչների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով փլուզման տակից դուրս են բերել տղամարդու դի, ում ինքնությունը Արարատի մարզի ոստիկաններն ո քննիչները պարզում են։ Դեպքի վայր պետք է ժամանեին արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ, սակայն նրանք ճանապարհի կեսից հետ են վերադարձել, քանի որ նրանց օգնությունըպետք չի եկել. քաղաքացիներն իրենց ուժերով են դին դուրս բերել։ Փաստի առթիվ քննիչ Ա. Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր