00:00:00

Վրաերթ Զովունի գյուղում. տուժածը հիվանդանոցում է

14:10, 21 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 20-ին՝ ժամը 21:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ «ԱՆԻ» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Ա.-ը (1988թ.) «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հ. Ս.-ին (1993 թ.), ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր