00:00:00

Վրաերթեր Երեւանում եւ Արտաշատում. Հիվանդանոց են տեղափոխվել 15-ամյա պատանի եւ 79-ամյա կին

23:29, 20 օգոստոս 2018 Պատահարներ

0Օգոստոսի 18-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենան, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի «Արտաշատ Պլազա» առեւտրի կենտրոնի մոտ վրաերթի է ենթարկել 15-ամյա մի պատանու, որը «հոնքի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, կոտրվածք՝ հարցական» ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: Օգոստոսի 18-ին, ժամը 21.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 71 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր