00:00:00

Քոչարյանը ժամանել է գրասենյակ, որտեղ խուզարկություն է կատարվել (լուսանկար)

18:17, 20 օգոստոս 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազությունը այսօր բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Իսկ ՀՔԾ-ից էլ հաստատել էին տեղեկություններն այն մասին, որ Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը եւ գրասենյակում: Մեզ հայտնի դարձավ, որ այս պահին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է իր գրասենյակում, որը տեղակայված է Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Քոչարյանը խորհրդակցության է հրավիրել նաեւ իր փաստաբաններին, ովքեր փորձում են ելքեր գտնել, հետագա պաշտպանությունը իրականացնելու համար։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր