00:00:00

Ինդոնեզիայում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

15:50, 19 օգոստոս 2018 Պատահարներ

Ինդոնեզիայի Լոմբոկ զբոսաշրջային կղզում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Russia Today-ը՝ մանրամասնելով, որ վերջին շաբաթներին այստեղ հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ դարձած երկրաշարժեր են գրանցվել: Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7.9 կմ խորության վրա՝ մոտ կես միլիոնանոց բնակչություն ունեցող Մատարա քաղաքացից 64 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի հետևանքով զոհեր, տուժածներ, ինչպես նաև ավերածություններ չկան: Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Լոմբոկում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրան հաջորդել էր ևս մի քանի ուժեղ ցնցում՝ դառնալով 436 մարդու մահվան պատճառ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր