00:00:00

Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ

14:23, 19 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 17:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուրացան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդը՝ Է. Ղ., ծնված 1994 թ.) և «Daihatsu» մակնիշի (վարորդը՝ Ս. Ռ., ծնված 1967 թ.) ավտոմեքենաները: Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Daihatsu» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ն. Հ.-ին (ծնված 1980 թ.), ովքեր հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են «Daihatsu» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր