00:00:00

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

03:26, 19 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 18-ին, ժամը 21:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշերի ավտոմեքենաները: «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ս. Ե.-ն (ծնված 1978 թ.) և ուղևորներից մեկը՝ Ա. Ե.-ն (ծնված 1978 թ.), հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ: Բժիշկները Ս. Ե.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Ե.-ինը՝ ծանր: Մյուս ուղևորը՝ Մ. Ն.-ն, հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը նույնպես գնահատել են ծանր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր