00:00:00

Վթար Կապան-Ծավ ճանապարհին. վարորդի վիճակը ծանր է

18:13, 18 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 12:17-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կապան-Ծավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ 17 ավտոճանապարհի Կապան-Մեղրի հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել. ավտոմեքենայի վարորդը՝ Ն. Ղ.-ն (1966 թ.), հոսպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր