00:00:00

Թիվ 58 միկրոավտոբուսում տեղի ունեցած պայթյունի համար մեղադրանք է առաջադրվել ՍՊԸ-ներից մեկի փոխտնօրենին. գործը դատարանում է

14:52, 18 օգոստոս 2018 Պատահարներ

Նախորդ տարվա հունվար ամսին թիվ 58 երթուղին սպասարկող միկրոավտոբուսում գազաբալոնի պայթյունի համար մեղադրանք է առաջադրվել «Ուղևոր տար» ՍՊԸ-ի փոխտնօրենին: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ «Ուղևոր տար» ՍՊԸ-ի փոխտնօրեն Սերգեյ Ավագյանը՝ որպես  տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության ապահովման պատասխանատու անձ, պարտականությունները չի կատարել: Նա հանձնարարել է թիվ 58 երթուղին սպասարկող միկրոավտոբուսի բեռնախցիկում տեղադրել գազաբալոնային սարքավորում և առանց համապատասխան վկայագրման ճնշափորձարկման փաստաթղթերի ավտոմեքենան հանձնել է նույն ընկերության վարորդ Գ.Ք. Դուրգարյանին: ԱԳԼՃԿ-ի աշխատակից Կյուրեխյանի կողմից ավտոմեքենայի վարորդից առանց գազաբալոնային սարքավորումների տեղադրման և ճնշափորձարկման ակտերը պահանջելու և դրանց գործողության ժամկետների օրինականությունը ստուգելու՝ չորս բալոնները լիցքավորելուց հետո բալոնների մեկը պայթել է, ինչի հետևանքով Է.Կյուրեխյանը ստացել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք: Սերգեյ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր