00:00:00

Բաբաջանյան փողոցում մեքենան բախվել է էլեկտրասյանը

14:27, 18 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 16:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen golf» մակնիշի (վարորդը` Ա. Մ.) և «BMW 520» մակնիշի (վարորդը` Գ. Ց.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենան հարվածել է էլեկտրական սյանը: Ա. Մ.-ն հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր