00:00:00

Երևանի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում բախվել են մեքենաներ

01:50, 18 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 17-ին, ժամը 17:26-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բ թաղամասի 1-ին փողոցում գտնվող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Passat» մակնիշի և «Mercedess E320» մակնիշի ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր