00:00:00

Հնդկաստանի Կերալա նահանգում մուսոնային անձրևներից ավելի քան 300 մարդ է զոհվել

01:17, 18 օգոստոս 2018 Պատահարներ

Հնդկաստանի հարավային Կերալա նահանգում չդադարող հորդառատ անձրևներով պայմանավորված ջրհեղեղի հետևանքով առնվազն 324 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով տեղի պաշտոնյաներին: Երկրում մուսոնային անձրևների ժամանակաշրջանն սկսվել է հունիսին, սակայն նահանգում, որը հեղեղվել է, մահվան դեպքեր են գրանցվել վերջին 24 ժամում: Փրկարարները պայքարում են հորդառատ անձրևների դեմ՝ բնակիչների կյանքը փրկելու համար, որոնցից ավելի քան 200 000-ն անօթևան են դարձել և տեղավորվել ժամանակավոր ճամբարներում: Նահանգի իշխանությունների տվյալներով՝ մարդկանց մեծ մասը զոհվել է՝ հայտնվելով սողանքների հետևանքով փուլ եկած տների փլատակների տակ: Ըստ կանխատեսումների անձրևները շարունակելու են տեղալ ուժեղ նույն տեմպերով, ինչով պայմանավորված Կերալայում վտանգի կարմիր աստիճան է հայտարարվել, իսկ նահանգի գլխավոր օդանավակայանը փակ կմնա օգոստոսի 26-ին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր