00:00:00

Վթար Կապան-Գորիս ճանապարհին. տուժածներն Իրանի քաղաքացիներ են

23:03, 17 օգոստոս 2018 Պատահարներ

Կապան- Գորիս ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 17-ին, վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով տուժել են Իրանի քաղաքացիներ: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կապան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռահզադ Ռահիմի, ծնված 1950 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 20 մ գլորվելով հայտնվել ձորում: Վարորդը եւ ուղեւորն (Դավուդ Սադղյանը, ծնված 1955 թ.) ինքնուրույն դուրս են եկել ձորից եւ տեղում ստացել համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր