00:00:00

Հրազդանի կիրճում կատարված կողոպուտը բացահայտվեց

20:17, 17 օգոստոս 2018 Պատահարներ

Հրազդանի կիրճում օգոստոսի 12-ին կատարված կողոպուտը բացահայտվել է: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 12-ի գիշերը, երեքին մոտ, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցի մոտ մեկն իրեն հարվածել և գողացել է պայուսակը: 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց՝ «ուղեղի ցնցում՝ հարցականով և դեմքի քերծվածքներ» ախտորոշմամբ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներին նա մանրամասնել է դեպքը. գիշերվա մեկի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ կային քարտեր և գումար: Ինքը հետապնդել է կողոպտիչին, սակայն նա ձեռքերով հարվածներ է հասցրել քաղաքացուն ու դիմել փախուստի: Իրավապահների աշխատանքը արդյունք տվեց դեպքից չորս օր անց: Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Կենտրոնականի քրեական հետախույզները Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Միքայել Մաթևոսյանին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր