00:00:00

Նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տարածքում հրդեհ է բռնկվել

14:34, 17 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 04:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցում գտնվող նախկին «Հայպետհիդրոմետ»-ի շենքի տանիքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:55-ին, մարվել՝ 06:20-ին: Այրվել են շենքի տանիքի (300 քմ) փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 80 քմ) և տանիքում գտնվող շինությունում (12 քմ) տեղադրված ալեհավաքների հովացման համակարգի 2 օդորակիչ՝ ամբողջությամբ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր