00:00:00

Վթար Վանաձոր-Դիլիջան ճանապարհին. կան տուժածներ

14:24, 17 օգոստոս 2018 Պատահարներ

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 00.30-ի սահմաններում վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կան վիրավորներ: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդը՝ Մ. Պ., ծնված 1995 թ.) եւ «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Մ. Ղ., ծնված 1977 թ.) ավտոմեքենաները: Բախման հետեւանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ ընկել մոտակա ձորակը (մոտ 200 մ): Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան, ավտոմեքենայից դուրս բերել վարորդին եւ ուղեւորներին՝ Թ. Հ.-ին (ծնված 1966 թ.) եւ Ք. Բ.-ին (ծնված 2001 թ.), եւ ձորակից դուրս բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին: Փրկարարները  շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, ովքեր հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր