00:00:00

1 օրվա ընթացքում 7 վթար է տեղի ունեցել. 8 մարդ վնասվածքներ է ստացել

04:35, 17 օգոստոս 2018 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 6, կաշառակերության 5, թմրամիջոցի հայտնաբերման 4, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, կողոպուտի 2, անձի առևանգման, պետական հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, սպանության սպառնալիքի, ահաբեկչության մասին սուտ հաղորդման, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, ազատությունից ապօրինի զրկելու և տնամերձ հողատարածքում կանեփի աճեցման 1-ական դեպք: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության ու վրաերթի 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր