00:00:00

Սուրենավանում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա. փրկարարները դարակների տակից հանել են նրա դին

16:59, 16 օգոստոս 2018 Պատահարներ

Արարատի մարզի Սուրենավան համայնքի գործարաններից մեկում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 16-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի գործարաններից մեկում չրերի դարակն ընկել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11:30-ին փրկարարները դարակների տակից հանել են Է. Պ.-ի (ծնված 1970 թ.) դին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր