00:00:00

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի վրայի գազալցակայանում հրդեհ է բռնկվել

14:06, 16 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 16-ին՝ ժամը 06:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի մոտակայքում այրվում է գազալցակայան: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին գտնվող «Տիգրան և Հայկ» ՍՊԸ-ի գազալցակայանում պայթել է գազի կուտակիչը. այրվում է կոմպրեսորային կայանի տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:41-ին, մարվել՝ 06:57-ին: Այրվել է տանիքի պլաստմասսայե երեսպատումը՝ մոտ 10 քմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր