Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն հայտարարել է, որ Գենուա քաղաքում կամրջի փլուզման պատճառով երկրի իշխանությունները 1 տարի ժամկետով արտակարգ դրություն են մտցրել Լիգուրիա շրջանում: Այդ մասին գրում է Reuters-ը:
Վարչապետի խոսքով տվյալ որոշումը կայացվել է Իտալիայի նախարարների խորհրդի հետ խորհրդակցությունից հետո:
Կոնտեն նաև ավելացրել է, որ պատահարի հետևանքների վերացման շուրջ առաջնային աշխատանքների համար առանձնացվել է 5 մլն եվրո: