00:00:00

ՀՅԴ-ն սկսել է քաղաքական առևտուրը

01:23, 16 օգոստոս 2018

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, պատասխանելով Ազատության հարցին, թե արդյոք գործակցելու են Ռոբերտ Քոչարյանի հետ, ասել է, թե պատրաստ են գործակցել բոլորի հետ, բայց հատուկ Քոչարյանի հետ գործակցության մտադրություն եւ օրակարգ չունեն: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան ժամանելուց հետո ՀՅԴ-ում բավականին խառն են։ Քոչարյանը էապես փոխել է ՀՅԴ-ի օրակարգը, չնայած այն հանգամանքին, որ քաղաքական առեւտրով զբաղվելու գործում վաղուց արդեն մասնագիտացած Հրանտ Մարգարյանը հայտարարում է, որ այս պահին Քոչարյանի հետ գործակցության մտադրություն եւ օրակարգ չունեն։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ինչպես հայտնի է հին կուսակցության ներկայացուցիչների կողմից ոչ դրական արձագանքի արժանացավ։ «Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»,- ասված էր ՀՅԴ-ի հուլիսի վերջի տարածած հայտարարությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքն այս առնչությամբ չունեցավ։ Նախորդ շաբաթ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Փաշինյանն ասել էր․ «Մենք փորձ ենք արել ազգային համաձայնության կառավարություն ձևավորել, ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ մեկին չենք բռնել և չենք պահում»։ Անշուշտ ՀՅԴ-ին ազգային համաձայնության կառավարությունում որեւէ մեկը չի պահում։ Ավելին միամտություն կդիտվի առաջ քաշել այն տեսակետը, որ Դաշնակցությունը մայիսին դադարեցրեց քաղաքական ամուսնությունը ՀՀԿ-ի հետ ազգային արժեքներից ելնելով։ Դաշնակցության հատկապես վերջին տարիների գործունեությունը փաստել է, որ նրանք հանգրվանում են այնտեղ, որտեղ ավելի ապահով է։ Հիմա Քոչարյանին անուղղակիորեն համագործակցության առաջարկ ուղղելով, միաժամանակ ՀՅԴ-ում չափավոր զգուշավորություն են ցուցաբերում, եւ ակնակրկում, որ կպայմանավորվեն վերջինիս հետ միայն այն ժամանակ, երբ Քոչարյանը իշխանություն կունենա։ Հիմա երկրորդ նախագահը միայն քաղաքական հայտ է ներկայացրել, հետեւաբար ՀՅԴ-ին մնում է պարզապես ժամանակ առ ժամանակ հիշեցնել իր գոյության մասին։ Առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են։ ՀՅԴ-ն բնականաբար քաջ գիտակցում է, որ միայնակ անցողիկ շեմը դժվար թե հաղթահարի։ Չկա նաեւ Սերժ Սարգսյանը, ով այդ հարցում կօգնի նրանց։ Մնում է Քոչարյանը։ Ում հետ, որքան էլ ՀՅԴ ԳՄ անդամները զգուշավորությամբ հայտարարում են, որ գործակցության օրակարգ չունեն, ակնհայտ է, որ քաղաքական առեւտրի մեկնարկը տրված է։ Մամուլի հրապարակումների համաձայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն իսկ մի քանի լրատվամիջոցներիկ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել։ Նույն հրապարակումների համաձայն այդ լրատվամիջոցների շարքում է նաեւ ՀՅԴ-ի կողմից ֆինանսավորվողները։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր