00:00:00

ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանին

22:20, 15 օգոստոս 2018

Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-իտալական համագործակցությունը պաշտպանության  բնագավառում, մասնավորապես Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելության իրականացման շրջանակում: Կողմերն անդրադարձել են երկու երկրների պաշտպանական համագործակցության օրակարգային հարցերին, միջազգային խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության նոր հնարավորություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր