00:00:00

Օլեգ Եսայանն ազատվել է Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից. նրա փոխարեն նշանակվել է Արմեն Ղեւոնդյանը

16:46, 15 օգոստոս 2018

Օլեգ Եսայանը հետ կանչվեց Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում մասնավորապես ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Օլեգ Եսայանին հետ կանչել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: Եսայանի փոխարեն Բելառուսում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Ղեւոնդյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր