00:00:00

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

17:50, 15 օգոստոս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների կողմից գանձապետարաններում իրականացվող համատեղ հսկողական միջոցառումը հայաստանի հանրապետության ֆինանսների նախարարությունում անցկանելու մասին որոշում է ստորագրել: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ին կնքված պայմանագրի N 5 հավելված) 53-րդ կետի համաձայն` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինների կողմից գանձապետարաններում համատեղ հսկողական միջոցառումը 2018 թվականի հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ Երևան քաղաքում անցկացնելու հետ կապված 415,0 հազ. դրամի չափով ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր